Ալեքսանդր Թամանյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Թամանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Գևորգի Թամանյան | |
---|---|
փետրվարի 17, 1942 - մարտի 6, 2005 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան |
Ծառայության տարիներ | 1978-1982 թթ. 1982-1983 թթ. 1990-1993 թթ. |
Կոչում | |
Մարտեր/ պատերազմներ | Մարտակերտի (Չլդրան, Վաղուհաս), Ասկերանի, Մարտունիի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտեր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | ՀՀ «Արիություն» մեդալ |
Ալեքսանդր Գևորգի Թամանյան (փետրվարի 17, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2005), ֆիզիկոս, Արցախյան շարժման գործիչ։
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի (1878-1936) թոռը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1965)։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1972 թվական՝ հազվագյուտ ռադիոակտիվ տրոհումների ստորերկրյա լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից, միաժամանակ՝ Ա. Թամանյանի թանգարանի տնօրեն։
Թամանյանը եղել է ԼՂԻՄ զարգացման ծրագրերի աշխատանքային կոլեկտիվների խորհրդի նախագահ և ՀՀ աշխատանքային կոլեկտիվների խորհրդի ստեղծման նախաձեռնողը։ Զինագործների հետ ստեղծել է մեծ տրամաչափի նռնակային ականանետ, հրթիռ և զենքի այլ տեսակներ։ 1998 թվականին իր ստեղծած «Իքս» դասակով «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Չլդրան, Վաղուհաս), Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։
«ԻՔՍ» կամավորական ջոկատ
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԻՔՍ» կամավորական ջոկատի հիմնադիրը և հրամանատարը Ալեքսանդր Թամանյանն է։ Դասակը կազմավորվել է 1992 թվականին, Երևանում՝ մի խումբ մտավորականներից (Գ. Գինոսյան, Ա. Թամանյան, Ա. Կոծինյան, Է. Հովակիմյան, Ա. Հովհաննիսյան, Ռ. Հովհաննիսյան, Փ. Մանիկյան, Մ. Մելքոնյան, Վ. Միրզոյան, Շ. Մնացականյան, Վ. Պախալով, Յու. Սեմյոնով, Գ. Քոչինյան, Գ. Օհանյան)։ 1992-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Լաչինի, «Արծիվ-մահապարտների» կազմում՝ Մարտակերտի (Վաղուհաս, Չլդրան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արիության» մեդալով պարգևատրվել է 3, «Արծիվ-մահապարտ» հուշամեդալով՝ 3 ազատամարտիկ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գագիկ Գինոսյանը Ալեքսանդր Թամանյան Կրտսերի մասին
- Գագիկ Գինոսյանը «ԻՔՍ» կամավորական ջոկատի ստեղծման մասին
- Գագիկ Գինոսյանը «ԻՔՍ» կամավորական ջոկատի մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Արցախյան ազատամարտ | ||||
---|---|---|---|---|
Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |